«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (1978-1980 ԹԹ.)

##article.authors##

  • Շահեն Հարությունյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.125

Հիմնաբառեր-:

Հայ երիտասարդների միություն, Ազգային միացյալ կուսակցություն, այլախոհություն, Հայաստանի անկախություն, «կոմունիստական բռնապետություն», «Երբ բոլշևիկները գլուխ բարձրացրին», «Ռուսները տիրեցին մեզ»

Վերացական

1960-ական թթ. ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում լայն թափ ստացած այլախոհության ընթացքում ձևավորվեցին մի շարք այլախոհական ընդհատակյա կազմակերպություններ, որոնք առավել կանոնակարգված և կազմակերպված դարձրին այլախոհական պայքարը։ Բացառություն չէր նաև Խորհրդային Հայաստանը, որտեղ ակտիվորեն ընթանում էին այլախոհական շարժումներ, որոնք արտահայտում էին հայ հայրենասիրական շրջանակների ձգտումներն ու պահանջները՝ սկսած ազգային հարցերի բարձրաձայնումից, մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև Հայաստանի անկախության վերականգման համար պայքար։

Խորհրդային Հայաստանում հիմնադրված այլախոհական ընդհատակյա կազմակերպություններից իր ուրույն դերն ու նշանակություն է ունեցել 1978 թ. հիմնադրված «Հայ երիտասարդների միությունը» (այսուհետ՝ ՀԵՄ)։

ՀԵՄ-ն ուներ ծրագիր, կանոնադրություն, երդման տեքստ։ Կազմակերպության հիմնական նպատակն է եղել անջատել Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ից, վերամիավորել Հայաստանից բռնազավթված և Թուրքիային փոխանցված հայկական տարածքները և վերականգնել Հայաստանի անկախությունը։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Կոմունիստական կուսակցությունը պետք է երկրում հռչակվեր օրենքից դուրս։

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի անկախության վերականգման համար պայքար մղած այս կազմակերպության հիմնադրման ընթացքը, գաղափարախոսական հիմքերը և առաջնահերթությունները, նրա անդամների ծավալած գործունեությունը և հետագա զարգացումները՝ Պետական անվտանգության կոմիտեի (այսուհետ՝ ՊԱԿ) կողմից բացահայտվելուց հետո։

Հղումներ

Harutyunyan Sh. (2024), Aylaxohowt'yan gaghap'arakan owghghvac'owt'yownnery' Xorhrdayin Hayastanowm 1960-80-akan t't'.-in /Ideological tendencies of dissent in Soviet Armenia in the 1960s and 1980s/,

“Scientific bulletin”, №1(46), Yerevan, p. 67-78.

Harutyunyan Sh. (2024), Azgayin miacyal kowsakcowt'yan himnadrowmy' & nra dern ow nshanakowt'yowny' Xorhrdayin Hayastanowm 1960-80-akan t't'. y'nt'acogh aylaxohakan sharjhman y'nt'acqowm /The establishment of the National United Party and its function and importance in Armenian society during the 1960s–1980s dissent movement/. “Scientific Artsakh”, №1(20), Yerevan, p. 34-50.

Harutyunyan Sh. (2024). Aylaxohakan sharjhowmneri owjhgnacman erkrord shrjany' Xorhrdayin Hayastanowm (1968-1978t't'.) /The second round of the Soviet Armenian dissident movements' strengthening (1968-1978)/, Journal of Social Sciences "Lraber", №1 (670), Yerevan, p. 95-105.

Harutyunyan V. (2014), Aylaxohowt'yowny' Xorhrdayin Hayastanowm /Dissent in Soviet Armenia/, Yerevan, “Van Aryan” publishing house.

Harutyunyan V. (2022), Qaghbantarkyali patmowt'yown /Story of a political prisoner/, Yerevan, ““Ani” Foundation for Armenian Studies” publishing house.

Orlov Y. (1991), Dangerous Thoughts: Memoirs of a Russian Life, New York, William Morrow & Co.

Hayastani azgayin arxiv /National Archives of Armenia/, (HAA), F.1191, c.20, g.23.

A Chronicle of Current Events, The Trial of Marzpet Arutyunyan, Vartan Arutyunyan, Ishkan Mkrtchyan, Samvel Egiazaryan and Oganes Agababyan, 14 July 1981.

Glastnost (1987), Issue II, Moscow.

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27