Բայական հիմքերով համադրական բարդությունների կաղապարները ժամանակակից հայերենում
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.12Հիմնաբառեր-:
ածական, բայահիմք, գոյական, բարդություն, կաղապարՎերացական
Աշխատանքում, ամփոփելով բայական հիմքերով կազմված բաղադրությունների բառակազմական կաղապարների ուսումնասիրության արդյունքները, կարելի է փաստել, որ բայական հիմքերը բավական ճկուն բառակազմական հնարավորություններ ունեն, և նրանցով կազմված նոր գոյականներն ու ածականները մեծապես հարստացնում են հայոց լեզվի բառային կազմը: ՈՒսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժամանակակից հայերենի բառակազմությանը մասնակցող հիմքերի զգալի մասը գրաբարյան ժառանգություն է: Բայական հիմքերի ձևաբանական կաղապարների մեջ առավել կենսունակ են Գ + Բ, Ա + Բ, Մ + Բ կաղապարները1: Այս կաղապարներով կազմված բարդ բառերը շարահյուսական հարաբերությունների տեսակետից արտահայտում են ենթակայի ու ստորոգյալի, որոշիչ-որոշյալի,հատկացուցիչ-հատկացյալի, խնդրային և պարագայական իմաստներ։
Անուն խոսքի մասերի և բայի զուգորդումից ստացած բարդությունների առանձնահատկությունների քննությանն անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում (Տե՛ս, Ա. Մուրադյան, Բայական հիմքերով բարդությունները ժամանակակից հայերենում, Ե.,2014 ,Գիտական տեղեկագիր, էջ 93):
Հղումներ
Ա. Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում,հ,Ե.,1962:
Ս. Ա. Աբրահամյան, Արդի հայերենի դերանունները, Ե., Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ.,1956, 351 էջ:
Ա. Ա. Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Ե., Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ.,1953:
Էդ. Բ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., հ.1, «Հայաստան» հրատ., 1976, 929 էջ:
Էդ. Բ. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե.,Եր.համալս. հրատ., 1984, 370 էջ:
Վ. Դ. Առաքելյան, Ա. Հ. Խաչատրյան, Ս. Ա. Էլոյան, Ժամանակակից հայոց լեզու, հ. 1, Ե., 1979, 250 էջ:
Հ. Խ. Բարսեղյան, Հայերենի ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան, Ե., «Լույս» հրատ., 1973 :
Ս. Ա. Գալստյան, Անորոշ դերբայը բառակազմական անփոփոխ հիմք, Բանբեր Երևանի համալսա րանի, 1(124), Ե., 2008, 99 էջ:
Ս. Ա. Գալստյան, Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Ե., Եր.համալս. հրատ. , 1978, 324 էջ:
Խաչատրյան Լ., Բառակազմական և ձևաբանական կաղապարները ժամանակակից հայերենում, Ե., 2011։
Ա. Ժ. Մուրադյան,Բայական հիմքերով բաղադրությունները ժամանակակից հայերենում,ԳՏ, հ.1,Գ., 2014, 93 էջ:
Ա. Մ. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Ե., ԵՊՀ հրատ.1982, 440 էջ:
Ջահուկյան Գ., Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Ե., 1989։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.