ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԻՐՈ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՓԱՐՎԱՆԱ» ԲԱԼԼԱԴՈՒՄ

##article.authors##

  • Քրիստինե Ղազարյան Երևանի Աշոտ Մանուկյանի անվան համար 93 դպրոց

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.119

Հիմնաբառեր-:

Հովհաննես Թումանյան, Փարվանա, ամրոց, անշեջ հուր, կտրիճ, խնձոր, մրցություն, արցունքներ, լիճ, թիթեռներ

Վերացական

Մարդկությունը իր ողջ գիտակցական  կյանքի ընթացքում ձգտել է հասնել կատարելության՝ միաժամանակ իր շուրջը փնտրելով այն,փորձել է իրեն շրջապատող աշխարհում զգալ հավերժական սիրո բերկրանքը։ Ե՛վ կատարելությունը, և՛ սերը մարդու հոգում և շուրջը ստեղծում են ներդաշնակություն։ Շատ արագ փոփոխվող 21-րդ դարի մարդը, այնուամենայնիվ, ևս ձգտում է այդ ներդաշնակությանը։ Հ.Թումանյանի «Փարվանա» բալլադը այդ գաղափարները իր հիմքում կրող ստեղծագործություն է, որը անգերազանցելի արժեք է մեր մշակույթի հարուստ գանձարանում։

 «Փարվանա» բալլադում մեծ գրողը փորձել է նաև տալ Փարվանա լճի, լույսի շուրջը պտտվող թիթեռների առաջացման ստուգաբանությունը։ Հյուսել է մի չքնաղ պատմություն՝ արտահայտելով իր խոհերն ու գաղափարները։

Երկը առանձնանում է իր շքեղ լեզվով, պատկերավորման ամենատարբեր միջոցներով հագեցնելով տեքստը՝ բանաստեղծն է՛լ ավելի գրավիչ է դարձրել այն։

Հայ գրականության գոհարը՝ «Փարվանա»-ն, բարձր են գնահատվել նաև ժամանակակիցները, և այն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ։

Բալլադի լեզուն, կառուցվածքը, պատկերավորման-արտահայտչական զանազան միջոցները ընդգծում են Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հ.Թումանյանի՝  իրեն բնորոշ ոճը։

Հղումներ

Tumanyan H. (1990), Erkeri liakatar jhoghovac'ow /Complete collected works/, ten volumes,publishing house, Yerevan ,N.A. of sciences of Armenia,volume two.

Tumanyan H.(1991), Erkeri liakatar jhoghovac'ow /Complete collected works/, ten volumes,publishing house - Yerevan ,N.A. of sciences of Armenia,volume two 2.

Teryan V. (1989), Erker /Works/, Yerevan ,The soviet writer.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29