ԳԵՎՈՐԳ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

##article.authors##

  • Աննա Երկանյան ՀՊՏՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.106

Հիմնաբառեր-:

պատմավեպ, գեղարվեստականացում, դիդակտիկ-ուսուցողական, գրիչ-ծաղկողներ, հոգևոր արժեքներ, գիտահանրամատչելի, հայոց պատմություն, միջնադար, պատմվածք, մշակույթ

Վերացական

Սույն հոդվածում քննվում է 20-րդ դարի հայ արձակի նոր շրջանի ինքնատիպ դեմքերից մեկի՝ Գևորգ Դևրիկյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը: Ակնարկային ձևով նշվում է 1960-80-ական թթ. գրողների ստեղծագործությունները՝ կարևորելով նրանց տեղն ու դերը հայ գրականության մեջ, ինչպես նաև նրանց կողքին առանձնացնելով Գևորգ Դևրիկյանի ստեղծագործության նշանակությունը: Ընդգծվում է Գ. Դևրիկյանի ստեղծագործությունների կապը հայ մշակույթի  նշանավոր գործիչների հետ, ինչպես նաև պատմության գեղարվեստականացումը: Թվարկված են առաջին շրջանի ստեղծագործությունները, ակնարկներն ու վիպակները, վեպերն ու պատմավեպերը, պատմական ու երգիծական թեմաներով պատմվածքների ժողովածուները՝ նշելով նրանց տեղն ու դերը խորհրդահայ արձակի կողքին: Առանձնացված են նաև Գևորգ Դևրիկյանի պատմավեպերը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն խորհրդահայ պատմավեպերի շարքում: Այս պատմավեպերում արծարծված խնդիրներն ու հարցադրումներն ունեն այժմեական հնչեղություն ու պատկերում են մերօրյա կյանքը: Շեշտադրված է Գ. Դևրիկյանի պատմավեպերի կարևորությունը, դիդակտիկ-ուսուցողական լինելը, ինչպես նաև հայրենասիրական վառ դրսևորումները: Հոդվածում նշվում են նաև գիտահանրամատչելի ստեղծագործությունները՝ կարևորելով հեղինակի մեծ ներդրումն այս ոլորտում: Գիտահանրամատչելի ուսումնասիրություններում ու հոդվածներում նկատելի է, որ դրանք գրված են գրողի գրչով, որ ցանկացած հարցի ու երևույթի քննարկումը բուն եզրահանգումից բացի ներկայացված է  գեղարվեստական ընդհանրացվածությամբ, հայոց պատմության ու մշակույթի մեծերին նվիրված դիմանկարները դառնում են գեղարվեստական գրական կերպարներ: Կարևոր տեղ է հատկացված «Հայոց մեծերը»  աշխատությանը, որը նախատեսված է  հայոց պատմությամբ, գրականությամբ և մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար: Հոդվածից անմասն չեն մնացել պատմվածքների ժողովածուները, որոնք գրված են միջնադարյան վկայությունների հիման վրա: Իր գրեթե բոլոր ստեղծագործություններում պատկերելով միջնադարյան գրիչ-ծաղկողներին՝ Գ. Դևրիկյանը նշում է, թե ինչ պայմաններում են ընդօրինակվել ու ստեղծվել միջնադարյան մագաղաթե գիրը, տաղն ու անտունին:

Հղումներ

Alishan Gh. (2009), Sisakan / Sisakan/, Yerevan, Hayagitak ed., p. 133.

Arzumanyan S. (1990), Xorhrdahay vepy' /The Soviet Armenian novel/, volume 4, Yerevan, Soviet Armenian writer ed., , pp. 474-475.

Dolukhanyan A. (2017), Gevorg Devrikyani <> grqi A hatory', Hayrenasirowt'yan patgamabery' /The firs volume of Gevorg Devrokyan's "Great people of Armenia" book/. "A messenger of patriotism "(article journal), Yerevan, «Lusakn»., p. 9-22.

Devrikyan G. (1969), Garown a.Garun a.., Yerevan, Armenia ed.

Devrikyan G. (1969), D'oner T'owmanyanin /Devotions to Tumanyan/, Yerevan, Armenia ed.

Devrikyan G. (1972), Kochmany' havatarim /The Power of Belief/, Yerevan, Armenia ed.

Devrikyan G.( 1972), Anxaxt miowt'yown /Unbroken Union/, Yerevan, Armenia ed.

Devrikyan G. (1985), Erkragowndy' klor e' /The Earth is Round/, Yerevan, Soviet writer ed. .

Devrikyan G.(2012), Hayoc mec'ery' /The Great Armenian Figures/, volume A, Yerevan, Gasprint ed. p. 3.

Devrikyan G.(1987), Harganq /Respect/, Yerevan, Soviet writer ed. pp. 5-7.

Mutafyan L. (2002), Gegharvestakan patmagrowt'yan mec' nviryaly'/ The Great Devotee of Artistic Historiography/, “Armenia", Friday, October 4, p. 3.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29