ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ՉԵԶՈՔ ՍԵՌԻ ԲԱՅԵՐԻ ՊԱՐԱԳԱԱՌՈՒԹՅՈՒՆԸ

##article.authors##

  • Լալա Գրքիկյան

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.101

Հիմնաբառեր-:

արժույթ, իարժույթ չեզոք սեռի բայեր, եռարժույթ չեզոք սեռի բայեր, կապակցելիություն, կառավարում, անմիջական կառավարում, միջնորդական կառավարում, կապական կառույց

Վերացական

Հոդվածում քննվում է ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի արժույթի դրսևորումներից մեկը՝ պարագաառությունը, որն առայսօր ուսումնասիրության առարկա չի դարձել: Դրանով էլ պայմանավորված է աշխատանքի արդիականությունը:

Չեզոք սեռի բայերի պարագաառական արժույթի ուսումնասիրությունը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու չեզոք սեռի ոչ միայն դիմավոր, այլև անդեմ բայերի կապակցական հնարավորությունների մասին:

Ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերից քննության են ենթարկվում միայն այն բայերը, որոնք կարող են պարագա լրացում կամ լրացումներ ենթադրել և պահանջել ուժեղ կառավարման եղանակի թե՛ անմիջական և թե՛ միջնորդական տեսակներով: Առդրության և թույլ կառավարման  եղանակներով իրականացող չեզոք սեռի բայ-պարագա լրացում  կապակցությունները պարագաառության ուսումնասիրության տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում:

Ժամանակակից հայերենի չեզոք սեռի բայերի պարագաառական արժույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր բայերն են պարագաառու: Ավելի շատ են այն չեզոք սեռի բայերը, որոնք զուրկ են պարագաառական արժույթից: Վերջիններիս մի մասն առանձնանում է խնդրառական արժույթով, իսկ մի մասն էլ ոչ խնդրառու է և ոչ էլ պարագաառու: Հոդվածի վերջում արել ենք շարադրանքի տեսական դրույթներից բխող մի շարք եզրակացություններ:

Հղումներ

Abrahamyan S., Arakelyan V., Kosyan V. (1979), Hayoc lezow, 2-rd mas, Sharahyowsowt'yown /The Armenian language, 2nd part, Syntax/, Yerevan, "Luys".

Arakelyan V. (1958), Hayereni sharahyowsowt'yown /Syntax of the Armenian Language/, Vol. A, Yerevan, Armenian SSR SA.

Asatryan M. (1987), Jhamanakakic hayoc lezow, Sharahyowsowt'yown /The Modern Armenian Language, Syntax/, Yerevan, Yerevan University Publishing House.

Gyulbudaghyan S. (1988), Jhamanakakic hayereni sharahyowsowt'yown. Parz naxadasowt'yown /Syntax of Modern Armenian. Simple sentence/, Yerevan, Yerevan University Publishing House.

Jahukyan G. (1974), Jhamanakakic hayereni sharahyowsowt'yown. Parz naxadasowt'yown /Basics of the Theory of Modern Armenian/, Yerevan, Armenian SSR GA Publishing House.

Kosyan V. (1975), Jhamanakakic hayereni bar'akapakcowt'yownnery' /Phrases of Modern Armenian/, Yerevan, Armenian SSR SA Publishing House.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29