ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.49Հիմնաբառեր-:
հայրենանվեր բանաստեղծներ, աստվածընծա պարգև, դարակազմիկ իրադարձություն, ժողովրդի ճակատագիր, զգայուն սիրտ, գրչեղբայրներ, հայրենիք, հույս, հավատ, վիրավորՎերացական
Մեր հոդվածը նվիրված է ազգի նվիրյալների` Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհ. Թումանյանի և անզուգական Վարպետ Ավ. Իսահակյանի հայրենասիրական թեմայով գրված արձակ և չափածո ստեղծագործությունների ուսումնասիրմանը: Մենք կատարել ենք նպատակային ընտրություն` քննության առարկա դարձնելով հիմնականում տասնիններորդ դարավերջում և քսաներորդ դարասկզբում գրված քնարական բնաստեղծությունները և արձակ ու չափածո գրված առանձին ստեղծագործությունները, որոնցում հայրենասեր բանաստեղծներն արձագանքում են աղետլի իրադարձություններին և իրենց տագնապած սրտերի խոսքն ուղղում հարազատ ժողովրդին:
Մարդակեր գազանը դարավերջում Արևմտյան Հայաստանում իրականացրեց նախադեպը չունեցող կոտորածներ, իսկ նոր դարի սկզբին` Հայոց Եղեռնը: Հայոց վիշտն ու ցավը սեփական վիշտ ու ցավ ընդունող բանաստեղծներն այդ ամենի ակամա ականատեսները դարձան: Նրանք ոչ միան գրչով պայքարի դաշտ նետվեցին` վրեժի ու ցասման կոչեր հնչեցնելու հետ մեկտեղ ժողովրդին վերստին հիշեցնելով իր պատմական անցյալի փառավոր էջերն ու հերոս զավակներին: Գեղարվեստորեն արձագանքելով իրադարձություններին և ազգային ողբերգությունը դարձնելով իրենց ստեղծագործություննեևրի գլխավոր առանցքը` հայրենասիրական երգերում կատարած ազգային և համամարդկային ընդհանրացումներով Թումանյանն ու Իսահակյանը ոչ միայն փառաբանում էին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիներին, այլև ազգին համախմբվելու կոչեր էին հնչեցնում` առանձնահատուկ ընդգծելով ժողովրդի լուսավոր ապագայի չթաքցվող լավատեսությունը:
Հղումներ
Ավետիսյան Զ., <<Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան>>, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1973։
Իսահակյան Ավ., ԵԼԺ հ1, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2003։
Թամրազյան Հ., <<Բանաստեղծության հազարամյա խորհուրդը>>, Երևան, <<Սովետական գրող>> հրատ., 1986։
Թումանյան Հովհ., ԵԼԺԿ, Երևան, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2018։
<<Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմություն>> (1915-1919), ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2019։
Հախվերդյան Լ, <<Թումանյանի աշխարհը>>, Ե., <<Հայաստան>> հրատ., 1966։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.